Միջազգային 

Փորձագետ. Ամերիկյան տանկերը սպառնում են Մերձբալթյան ռուսախոս բնակչությանը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ամերիկյան տանկերը սպառնում են Մերձբալթյան ռուսախոս բնակչությանը:

 

Բալթյան երկրների բնակիչները ամերկացի

զինվորականներին համարում են օկուպանտներ

 

Այդ մասին հայտնել է լատվիացի հայտնի քաղաքագետ, գիտությունների թեքնածու Ալեքսանդր Գապոնենկոն, նշելով, որ Բալթյան երկրներում տեղակայված ԱՄՆ մոտ հազար միավոր զրահատեխնիկան ու զինծառայողները իրական վտանգ են հանդիսանում երկրամասում բնակվող ռուսախոս բնակչության համար:

 

Նրա խոսքերով, բալթյան երկրների իշխանությունները, սարսափելով Դոնբասի սցենարի կրկնության հնարավորությունից ու տեղացի ռուսներին սարսափի մեջ պահելու նպատակով, հրավիրել են ամերիկյան զինվորականներին:

 

Սակայն նրանց քայլը հակառակ ներգործությունն է թողել: Բալթյան երկրների բնակիչները ամերկացի զինվորականներին համարում են օկուպանտներ, սակայն, վախենում են բարձրաձայնել այդ մասին:

Իշխանությունների վարած քաղաքականության քննադատները ենթարկվում են հետապնդումների ու դատապատման:

 

 

 

 

Նույն շարքից