Միջազգային 

Պուտին. Պաղեստինը բոլոր իրավական հիմքերն ունի անկախություն ձեռք բերելու համար

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաղեստինցիներն իրավունք ունեն ստեղծել անկախ, կենսունակ, տարածքային ամբողջականությամբ պետություն, որը կունենա իր մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմում, գրում է Газета-ն։

Այդ մասին ասվում է ռուս առաջնորդի ողջույնի խոսքում, որն ուղղված է Արաբական պետությունների լիգայի անդամ-երկրների կառավարությունների և պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են Շարմ էլ Շեյխում ընթացող գագաթաժողովին։

«Ռուսաստանը կշարունակի նպաստել այդ նպատակին հասնելուն՝ գործելով ինչպես երկկողմ  աղբյուրներով, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- նշել է Պուտինը։

 

 

 

Նույն շարքից