Միջազգային 

Չինաստանը Մոսկվա-Կազան երկաթգծի կառուցման համար ՌԴ-ը վարկ կտրամադրի

analitik.am

Չինաստանի ներդրումների ընդհանուր գումարը Մոսկվա-Կազան  գերարագ երկաթուղային գծի կառուցման  գործում կարող է կազմել 300 մլրդ ռուբլի: Rbc.ru-ի փոխանցմամբ` հենց այդպիսի առաջարկ է Պեկինն անում «Ռուսական երկաթգծեր» ընկերությանը:

 

Ինչպես հաղորդում է  ՌԻԱ Նովոստին, Պեկինը պատրաստ է  երկաթուղային գծի կառուցման համար 250 մլրդ ռուբլի հատկացնել չինական բանկերից՝ վարկի տեսքով, և ևս 50 մլրդ ռուբլի` որպես ներդրում նախագծի  իրականացմամբ զբաղվող ընկերության  կանոնադրական կապիտալում:

 

 

Այս թեման քննարկվել է Հանյան կղզում տեղի ունեցած ռուս-չինական փակ երկխոսության ժամանակ, որին ներկա է եղել ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը:

 

 

Միշարինն ինքը խոստովանել է, որ չինացիները իսկապես առաջարկել են  համատեղ ձեռնարկություն կառուցել երկաթգծի կառուցման համար, սակայն ֆինանսական պայմանների մասին նա չի պատմել:

Նույն շարքից