Միջազգային 

Ֆրանսիայում Սարկոզիի կուսակցությունն առաջ է անցել Օլանդի կուսակցությունից

analitik.am

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարած կուսակցությունն առաջատար է երկրի 66-70 շրջաններում, գրում է Корреспондент-ը։

 


Իշխող «Սոցիալիստական կուսակցությունը» կորցրել է առաջատարությունը։ Տեղական կառավարման մարմինների ընտրություններում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությունն առավելության է հասել միայն 30 շրջանում։

 


Նիկոլա Սարկոզիի «Հանուն ազգային շարժման» միությունը և նրա դաշնակիցները հաղթում են 66-70 շրջաններում՝ դառնալով ընտրությունների առաջատար։

 


Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը չի կարողացել առաջատարության հասնել և ոչ մի շրջանում, թեև ընտրությունների ընթացքում բարձր արդյունքներ էր ցուցաբերում։

Նույն շարքից