Միջազգային 

НР ընկերության նախկին ղեկավարը կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

analitik.am

Hewlett-Packard (НР) ընկերության նախկին գլխավոր տնօրեն Կառլի Ֆիորինան հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին հնարավոր մասնակցության մասին, գրում է forbes.ru-ն։

 


«Ընտրություններին մասնակցելու իմ հնարավորությունները շատ բարձր են՝ ավելի քան 90%»,- հայտնել է Ֆիորինան, ով Հանրապետական կուսակցության անդամ է։

 


Նրա խոսքով՝ իր փորձն իրեն լավ պատկերացում է տալիս ամերիկյան տնտեսության և արտաքին քաղաքականության մասին։

 

 

 

НР-ի նախկին ղեկավարի խոսքով՝ պաշտոնապես իր պլանների մասին կհայտարարի ապրիլի վերջին- մայիսի սկզբին, իսկ այժմ ձևավորում է նախընտրական շտաբ և փնտրում է «ֆինանսական ռեսուրսներ» նախընտրական արշավի համար։

Նույն շարքից