Միջազգային 

290 ամերիկացի դեսանտայիններ ապրիլի 20-ին կժամանեն Լվով. Ավակով

analitik.am

290 ամերիկացի դեսանտայիններ ապրիլի 20-ին կժամանեն Լվով։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ պայմանավորվածության համաձայն` ամերիկյան դեսանտայինների և Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտական ստորաբաժանումների միջև երկարատև համատեղ զորավարժություն-վերապատրաստումներ կանցկացվեն։

 

Այս մասին գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում:

 

Ինչպես հայտնում է նախարարը` այս մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունների ժամանակ:

 

«Կառավարությունում և Ազգային գվարդիայում մենք ավարտել ենք նախապատրաստական աշխատանքները: Զորավարժություններին կմասնակցի Ազգային գվարդիայի 900 զինվոր», - գրել է Ավակովը:

Նույն շարքից