Միջազգային 

Հիտլերի բեղով FEMEN-ը հարձակվել է Մարին Լե Պենի վրա

analitik.am

Ֆրանսիայում ավարտվել է տարածքային ընտրությունների երկրորդ փուլը: Մեծ առավելությամբ հաղթել է երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի ընդդիմադիր կուսակցությունը՝ «Դեմոկրատների և անկախների միության» հետ կոալիցիայով: Նրանց իշխանության տակ կլինեն երկրի մոտ 70 դեպարտամենտները: Իշխող սոցիալիստները երկրորդն են: Նրանք կարող են պաշտոնների հավակնել միայն 30 շրջանում, հայտնում է «Ռոսիա 24»-ը:



Հաղորդվում է, որ թափ հավաքող «Ազգային ճակատը» ռեկորդային արդյունք է գրանցել՝ մոտ 40%: Սակայն այց ցուցանիշը շարժմանը թույլ չի տալիս զգալի ներկայացուցչություն ստանալ իշխանության մեջ:



Իսկ Մարին Լե Պենի վրա, որը գնացել է քվեարկելու, փորձել են հարձակվել FEMEN-ի ակտիվիստուհիները: Աղջիկները տարրական դպրոցի մոտ ընտրատեղամասերից մեկում ցույց են տվել այն, ինչ սովորաբար ցուցադրում են: Նրանք բողոքել են «Ազգային ճակատի» քաղաքականության դեմ: Աղջիկների ձեռքին եղել են «Ես ֆաշիստ եմ» պաստառներ, նրանց մարմինները ծածկված են եղել կուսակցության տարբերանշանով, դեմքներին նկարված է եղել Ադոլֆ Հիտլերի բեղը: Լե Պենը պատահածին հանգիստ է վերաբերվել:



http://www.repstatic.it/content/nazionale/img/2015/03/29/153657001-101a2047-ad5e-4b6c-a7bb-cd83ef17c655.jpg

 

 

 

Elezioni Francia: "Je suis fasciste", le Femen contro Marine Le Pen

 

 

Elezioni Francia: "Je suis fasciste", le Femen contro Marine Le Pen

 

Նույն շարքից