Միջազգային 

2016 թվականից Ուկրաինան կսկսի զարգանալ. Յացենյուկ

analitik.am

Ուկրաինայի բնակիչները կզգան բարեփոխումների արդյունքներն արդեն հաջորդ տարի: Այդ մասին ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է korrespondent.net-ը:


 

«Ես կփորձեմ օրինակներ բերել: Ավելի քան 20 տարի առաջ Լեհաստանն անցել է նման բարեփոխումներով, ինչպիսին մենք ենք այսօր անցնում: Լեհաստանը ԵՄ անդամ է և Եվրամիության ամենահզոր երկրներից մեկը: Մենք չունենք քսան տարի, մենք ունենք երկու տարի»,- ասել է վարչապետը:

 


Յացենյուկի խոսքով՝ 2016 թվականից Ուկրաինան կսկսի զարգանալ:

 


Կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել Ուկրաինայում քաղաքական և տնտեսական իրավիճակը: «Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես մենք միջազգային հանրության հետ կկանգնեցնենք Ռուսաստանին»,- հավելել է նա:

Նույն շարքից