Միջազգային 

Սաուդյան Արաբիան դադարեցրել է Եմենի ռմբակոծությունը

analitik.am

Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկու ժամով դադարեցվել են Եմենում ապստամբ-հուսիթների դիրքերի ռնբակոծությունները, որպեսզի հնարավորություն տրվի այդ տարածաշրջանից տարհանել Պակիստանի քաղաքացիներին: Այս մասին գրում է BBC-ն:



Հնդկաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ իրենց քաղաքացիներին տարհանելու համար Եմեն են ուղարկել երկու նավ:



Ադենի նավահանգստում է գտնվում նաև չինական նավը՝ Եմենից իր դիվանագիտական աշխատակիցներին և դեսպանատան անձնակազմին դուրս բերելու համար:

Նույն շարքից