Միջազգային 

Քրդական կուսակցությունը Ստամբուլում առաջադրելու է հայ Կարո Փայլանի թեկնածությունը. Radikal

analitik.am

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև քրդական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարո Փայլանը։ Այս մասին թուրքական «Ռադիկալ» պարբերականին հայտնել է կուսակցության անանուն աղբյուրը։



Ըստ պարբերականի ունեցած ոչ պաշտոնական տվյալների՝ ի թիվս մի քանի այլ թեկնածուների՝ ԺԴԿ-ն հայկական համայնքը ներկայացնող Փայլանին առաջադրելու է Ստամբուլում։ Նշվում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը նույնպես առաջադրվելու է Ստամբուլից։



Հիշեցնենք, որ բացի Փայլանից, ԺԴԿ-ի ցուցակով Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրությունների համար պայքարելու դիմում են ներկայացրել ևս վեց հայկական արմատներ ունեցող գործիչներ՝ Մուրաթ Մըհչըն, Ֆիլոր Ուլուքը, Դիրեն Ջևահիր Շենը, Ֆիքրի Չալըշի, Նվարդ Բաքըրջըօղլուի և Զաքարիա Սաբունջուն։



Հարկ է նշել, որ ազգությամբ հայ պատգամավորի «թեկնածության թեկնածուներ» կան նաև թուրքական մյուս երկու՝ իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների ցուցակներում։

Նույն շարքից