Միջազգային 

Սորոսը պատրաստ է 1 մլրդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ

analitik.am

Open Society Foundations-ի հիմնադիր և ղեկավար Ջորջ Սորոսը Standard պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ կարող է 1 մլրդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ:



Պարբերականը զուգահեռ է անցկացրել Սորոսի և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի միջև, որը միլիարդավոր դոլարներ է ներդրել Աֆրիկայի զարգացման համար: Standard-ի հարցին՝ արդյոք Սորոսը կարո՞ղ էր ընդօրինակման նույնպիսի օրինակ դառնալ, բայց Ուկրաինայի համար՝ նա պատասխանել է. «Ես պատրաստ եմ»:



«Կան կոնկրետ ներդրումային գաղափարներ, օրինակ՝ (ներդրումներ) գյուղատնտեսությունում կամ ենթակառուցվածքային նախագծերում: Ես 1 մլրդ դոլար կներդնեի»,- հավելել է Սորոսը:

Նույն շարքից