Միջազգային 

«Իսլամական պետությունը» երեք ամիսների ընթացքում Սիրիայում առնվազն 400 երեխա է հավաքագրել․ Daily Mail

analitik.am

«Իսլամական պետություն» խմբավորման կողմից մահապատժի դատապարտված գերիներին պատժի իրագործման վայր են հասցնում երեխաները: Այդ մասին վկայում է ԻՊ-ի նոր քարոզչական տեսանյութը, որը հրապարակել է The Daily Mail-ը:


 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, հրապարակված տեսանյութում կապված ձեռքերով ութ սիրիացի գերիներին ուղեկցում են զինված դեռահասները:

 


Մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր, որ «Իսլամական պետությունը» երեք ամիսների ընթացքում Սիրիայում առնվազն 400 երեխա է հավաքագրել:

 


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում, այնտեղ իսլամական խալիֆայություն է հռչակել:

 


Sick: Islamic State's children have taken centre stage in the latest propaganda video released by the group

 

 

Bound: The men wear the orange jumpsuits which have become associated with the group's sick propaganda

Նույն շարքից