Միջազգային 

Ճապոնիան 4.2 մլն դոլար կհատկացնի Դոնբասին

analitik.am

Ճապոնիան Ուկրաինային 4.2 մլն դոլար կհատկացնի Դոնբասի ենթակառուցվածքները վերականգնելու համար անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար:

 

Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 

 

«Մարտի 30-ին Ուկրաինայի և Ճապոնիայի կառավարությունների միջև բուժհաստատությունների և հետազոտական կենտրոնների հատուկ սարքավորում ձեռք բերելու համար Ուկրաինայի կառավարությանը ոչ նախագծային դրամաշնորհ հատկացնելու մասին Համաձայնագիր կստորագրվի: Համաձայնագրով նախատեսվում է Ուկրաինայի արևելյան շրջանների ենթակառուցվածքների վերականգնման համար հատուկ սարքավորումների ձեռքբերումը` 4.2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա կգտնվեն Ուկրաինայի փոխվարչապետ, տարածքային զարգացման  և շինարարության նախարար Գենադի Զուբկոն, Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին և Ուկրաինայում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Սումմե Շիգեկին:

 

Նույն շարքից