Միջազգային 

Ստամբուլ-Տոկիո չվերթը ընդհատվել է ռումբի առկայության հավանականության պատճառով

analitik.am

Ինքնաթիռում ռումբի առկայության հավանականության պատճառով ընդհատվել է թուրքական ավիաուղիների Ստամբուլ-Տոկիո չվերթը:



Թուրքական Haber3 լրատվական գործակալությունը հայտնել է, որ թուրքական ավիաուղիների Boeing 777-300 ինքնաթիռը, 321 ուղևորներով, Ստամբուլից Տոկյո է ուղևորվելիս եղել:



Սև ծովի վրայով թռչելիս ուևորներից մեկը ինքնաթիռի զուգարանի դռան վրա “C4 Kargo” նշանն է նկատել, որը կարող էր նշանակել, որ ինքնաթիռի բեռներում պայթուցիկ սարք կա:



Ինքնաթիռի կապիտանը օդանավակայան վերադառնալու թույլտվություն է խնդրել:



Փորձագետները ստուգել են ուղևորների ուղեբեռները, ինչպես նաև ինքնաթիռի բեռները, սակայն ռումբի առկայության ոչ մի ապայույց չեն հայտնաբերել:




Նույն շարքից