Միջազգային 

Լոզանում սկսվել է Իրանի եւ «վեցնյակի» ԱԳ նախարարների նիստը

analitik.am

Շվեյցարական Լոզանա քաղաքում սկսել է Իրանի և «վեցնյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Իրանի միջուկային ծրագրի հարցով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:



Նշվում է, որ նիստին մասնակցում են Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան ֆաբիուսը, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը, Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:



Ավելի վաղ Քերին իր տարակուսանք է արտահայտել, որ տվյալ պահին դժվար կլինի պայմանավորվածության հասնել Իրանի հետ միջուկային ծրագրի հարցով:

Նույն շարքից