Միջազգային 

Նեմցովի սպանության գործում նոր ֆիգուրանտ է հայտնվել. «Коммерсант»

analitik.am

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում նոր ֆիգուրանտ է հայտնվել: Ինչպես հայտնի դարձավ «Коммерсант» պարբերականին` ՌԴ Քննաչական Կոմիտեի քննիչները հայտնաբերել են Ռուսլիկին, ով զինել է հանցագործության մասնակիցներին և խոստացել ֆինանսավորել: Դրա հետ մեկտեղ, գործում կարող է հայտնվել ևս մեկ վկա, ով կբացատրի թե ինչով է զբաղվել վերջին ամիսներին Նեմցովի ենթադրյալ մարդասպանը Մոսկվայում:



Այս մասին պարբերականին հայտնել է հետաքննչական խմբում առկա աղբյուրը: Ըստ նրա՝ Քննչական կոմիտեին հայտնի են այն մարդու անունը և ազգանունը, ով ըստ Զաուր Դադաևի ցուցումների, տրամադրել է նրան «ԶԱԶ» ավտոմեքենա և ատրճանակ, բացի այդ նա խոստացել է հանցագործության մասնակիցներին 5 միլիով ռուբլի: Վերջիներիս հանցագործության կազմակերպիչը, հավանաբար և պատվիրատուն, ներկայացել է Ռուսլիկ անունով:



Նրա հանդեպ հետախուզում չի հայտարարվել, քննիչները դեռեւս փաստեր են հավաքում սպանության մեջ նրա հնարավոր մասնակցությունը ապացուցելու համար: Քրեական գործի պոտենցիալ ֆիգուրանտի անունը և ազգանունը դեռ չի բացահայտվել, սակայն հայտնի է, որ նա մեղադրվողների հայրենակիցն է:

Նույն շարքից