Միջազգային 

Հնդկաստանում նահանգի նախարարը դպրոցական միջոցառմանը ներկայացել է զենքով

analitik.am

Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում նախարարը մանկական տոնին ներկայացել է զենքով: Այս մասին հայտնում է The Times of India-ն:



Դեպքը տեղի է ունեցել Ջալգաոն քաղաքում դպրոցականներին ուսումնական նյութերը բաժանելու ժամանակ: Երկրի իշխող «Բհարաթիա Ջանաթա պարտի» կուսակցության անդամ՝ նահանգի ջրային ռեսուրսների նախարար Գիրիշ Մահաջանը միջոցառմանը ներկայացել է գոտուց կախված ատրճանակով և այդպես երեխաների առջև ելույթ ունեցել:



Ընդդիմությունը Մահաջանին խիստ քննադատության է ենթարկել: Այսպես, Մահարաշթրայի օրենսդիր ժողովի խմբակցություններից մեկի ղեկավար Դհանանջայ Մունդեն հայտարարել է. «Նախարարը պետք է իմանար, որ ինքը դպրոցականների համար վատ օրինակ է ծառայում՝ այդքան հրահրող ձևով զենքը ցուցադրելով»: Մահաջանն ի պատասխան նկատել է, որ ինքն ատրճանակը կրելու արտոնագիր ունի և անօրինական ոչինչ չի արել:

Նույն շարքից