Միջազգային 

Թուրքիան որոշել է երկու սահմանային անցակետ փակել Սիրիայի հետ սահմանին

analitik.am

Թուրքական իշխանությունները որոշել են 2 դեռևս գործող սահմանային անցակետ փակել Սիրիայի հետ սահմանին։ Մարտի սկզբից Հաթայ նահանգում տեղակայված «Օնչուփընար» և «Ջիլվեգյոզու» անցակետերը գործում էին միայն որպես տրանսպորտային տերմինալներ, գրում է newsru.co.il-ը։



Որոշումը բացատրվում է սիրիական տարածքից եկող ահաբեկչական սպառնալիքով, որի աղբյուրը Բաշար ալ-Ասադի ռեժիմն է։ Թուրքական հետախուզության ներկայացուցիչների համաձայն՝ հատուկ ծառայություններն ունեն խոշոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ, որոնց նախապատրաստական աշխատանքներում տասնյակ մարդիկ են ներառված։



Պաշտոնական Անկարան դեռ չի հայտնում՝ արդյոք անցակետերը կրկին կբացվեն և երբ դա տեղի կունենա։ Նրանք հայտնում են փախստականների համար «բաց դռների» քաղաքականությանը հակված լինելու մասին։

Նույն շարքից