Տնտեսություն 

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1,86 մլն դրամ գումար

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարարության՝ դեկտեմբերի 9-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 61.7 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:


Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 58.7 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:


Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:


Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր: Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 44 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:


 Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,86 մլն դրամ գումար:   

Նույն շարքից