Միջազգային 

Հունաստանը մտադիր է օգնություն խնդրել Ռուսաստանից

analitik.am

Հույն քաղաքական գործիչները պատրաստվում են մեկնել Ռուսաստան։ Արևմտյան լրագրողները վստահ են` Աթենքը մտադիր է տնտեսական օգնություն խնդրել Մոսկվայից։ Առաջին հերթին՝ իջեցնել գազի գինը։ Եվ երկրորդ՝ չեղարկել ռուսական էմբարգոն որոշ հունական ապրանքների համար, գրում է Комсомольская правда-ն։



«Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում և հույս ունենք դրանից մեծ օգուտ ստանալ»,- ասել է Հունաստանի էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը։ Սակայն ԵՄ-ն այդ կապակցությամբ անհանգստացած է այն փաստով, որ Հունաստանի կառավարության շատ ներկայացուցիչներ իրենց «ավելի մոտ են զգում Մոսկվային, քան Բրյուսելին»։

Նույն շարքից