Միջազգային 

Քարիմովը ձայների 90.39 % -ով հաղթել է Ուզբեկստանի նախագահական ընտրություններում

analitik.am

Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Քարիմովը հավաքել է ձայների 90.39 %-ը պետության ղեկավարի ընտրություններում, գրում է Газета-ն՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովին։

 


«Քարիմովի օգտին քվեարկել է 17.2 մլն մարդ կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 90.39%-ը»,- նշել է Աբդուսալոմովը։

 


Նրա խոսքով՝ համաձայն «Ուզբեկստանի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի՝ դա իրավունք է տալիս համարել նրան պետության ընտրված ղեկավար։

Նույն շարքից