Միջազգային 

Իրանը նոտա է հղել Թուրքիային՝ Էրդողանի հայտարարությունների պատճառով

analitik.am

Իրանը բողոքի նոտա է հղել Թուրքիային՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը քննադատելու պատճառով, հայտնում է «Ակօս»-ը։

 


Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մերզիե Աֆհամը պարզաբանում է պահանջել Իրանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների առնչությամբ:

 


Նա նշել է, որ Իրանին վշտացրել են Էրդողանի հայտարարությունները, և իրենք պաշտոնական Անկարայից «համոզիչ բացատրություն» են ակնկալում:

 


Չնայած բողոքին՝ Իրանի փոխարտգործնախարար Հուսեյին Քաշքավին ասել է, որ ապրիլի 7-ին նախատեսված Էրդողանի այցը Թեհրան փոփոխության չի ենթարկվի:


 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանին մեղադրել էր տարածաշրջանում գերիշխող դառնալու փորձերի համար:

Նույն շարքից