Միջազգային 

Սիրիացի ահաբեկիչները Իդլիբը հռչակել են իրենց մայրաքաղաք

analitik.am

Սիրիայում «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները մի քանի այլ ծայրահեղական խմբավորումների օգնությամբ գրաված Իդլիբ քաղաքը հռչակել են իրենց մայրաքաղաք: Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուսատաալիքը՝ վկայակոչելով զինված ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունը:



Սիրիական բանակի հրամանատարությունը 5 օր տևած դաժան մարտերից շաբաթ օրը որոշում կայացրեց նահանջել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Հալեպ և Լաթաքիա մարզերի միջև տեղակայված Իդլիբ քաղաքից: ԶԼՄ-ների տվյալներով՝ քաղաքի բնակելի թաղամասերի վրա մի քանի օրվա ընթացքում ընկել է շուրջ 1000 ինքնաշեն հրթիռ և արկ:



100 հազար բնակչություն ունեցող Իդլիբ քաղաքը Ռաքքայից հետո դարձել է ահաբեկիչների ձեռքն անցած երկրորդ մարզկենտրոնը: Քաղաքն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ, որտեղից ահաբեկիչները համալրում և սպառազինություն են ստանում:

Նույն շարքից