Միջազգային 

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը քննադատել է ամերիկյան որոշ նահանգներում ընդունվող «խտրական» օրենքները

analitik.am

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը քննադատել է վերջերս ամերիկյան որոշ նահանգներում ընդունվող «խտրական» օրենքները: Տեղի ունեցողի նկատմամբ իր վերաբերմունքը Կուկը արտահայտել է The Washington Post թերթում հրապարակված հոդվածում:



«Ամբողջ երկրի նահանգներում ինչ-որ շատ վտանգավոր բան է տեղի ունենում»,- գրում է Կուկը: Որոշ օրինագծերում ասվում է, որ մարդիկ կարող են հաճախորդին ծառայությունների մատուցումից հրաժարվել կամ ոչ խտրականության մասին նահանգի օրենքին հակադրվել՝ վկայակոչելով իրենց կրոնական համոզմունքները՝ գրում է Կուկը:



Բացի դրանից, Apple-ի ղեկավարի խոսքով՝ Տեխասում քննարկում են օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ միասեռ ամուսնությունների թույլտվություն տրամադրած աշխատակիցները կարող են զրկվել աշխատավարձերից և թոշակներից, նույնիսկ եթե Գերագույն դատարանն այս տարի ավելի ուշ չեղարկի այդպիսի ամուսնությունների տեխասյան արգելքը:



Կուկը նշում է, որ նման օրենքները դեմ են այն սկզբունքներին, որոնց վրա հիմնվել է ԱՄՆ-ը, և կարող են քանդել ավելի մեծ հավասարության հասնելու ուղղությամբ տասնյակ տարիների աշխատանքը:

 

 

Նույն շարքից