Միջազգային 

Ասադն Էրդողանին մեղադրել է 21-րդ դարի նոր սուլթան դառնալու ցանկության համար

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է «Մուսուլման եղբայրներ» շարժման երկրպագուն լինելու համար, տեղեկացնում է թուրքական Haber 7 կայքը:

 


«Նա կարծում է, որ 21-րդ դարի՝ նոր ժամանակաշրջանի սուլթան կարող է դառնալ»,- ասել է Ասադը:

 

Սիրիայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե Էրդողանը ցանկանար, կկասեցներ ահաբեկիչների մուտքը Թուրքիայի սահմանից:

 


«Սիրիա մտնող ահաբեկիչներին չտեսնելու է տալիս: Լոգիստիկ ու ռազմական աջակցություն է ցույց տալիս»,-ասել է նա:

Նույն շարքից