Միջազգային 

Չինաստանում երկրաշարժից ավելի քան 13 000 մարդ է տուժել

analitik.am

Երկուշաբթի Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավելի քան 13 000 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:



Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 09:47-ին (մեր ժամանակով՝ 05:47) Ցիմեն քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 14,6 կմ խորության վրա:



Տեղի իշխանությունների տեղեկությամբ՝ երկրաշարժից ամենաշատը տուժել է Ցզյանհե շրջանը: 3 100 տուն է վնասվել:



Զոհերի մասին չի հաղորդվում: Ներկայումս երկրաշարժից տուժած շրջաններում վերականգնողական և փրկարարական աշխատանքներ են կատարվում:

Նույն շարքից