Միջազգային 

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն Օբամային ավելի մեծ վտանգ է համարում, քան Պուտինին

analitik.am

ԱՄՆ Հանրապետական կուսակցության մեկ երրորդը հավատում է, որ երկրի նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների համար անմիջական սպառնալիք է ներկայացնում, որն ավելի մեծ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վերաբերյալ առկա մտահոգությունները:



Այս ամիս Reuters/Ipsos-ի կազմակերպած առցանց հարցմանը մասնակցել է 2.809 ամերիկացի, ովքեր գնահատել են երկրների, կազմակերպությունների և անհատների ցանկը՝ ըստ Միացյալ Նահանգներին նրանց ներկայացրած վտանգի չափի 1-5 բալանոց սանդղակի: 1-ը նախատեսված է եղել սպառնալիքի բացակայության համար, իսկ 5-ը՝ անմիջական սպառնալիքի: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հանրապետականների 34 տոկոսն Օբամային համարում է անմիջական սպառնալիք՝ Պուտինից (25 տոկոս) և Ասադից (23 տոկոս) առաջ:

Նույն շարքից