Միջազգային 

«Վատ դերասանուհի» Ջուլիանա Մուրը չի դառնա Թուրքիայի զբոսաշրջային արշավի դեմքը

analitik.am

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը չի դառնա Թուրքիայի զբոսաշրջային արշավի դեմքը, գրում է  Hürriyet Daily News-ը: Համապատասխան որոշումը կայացրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը:

 

 

Նախարարությանը դուր չի եկել Թուրքիայի զբոսաշրջության գովազդում Մուրի աշխատանքը: Գերատեսչությունը պահանջել է կրկին նկարահանել տեսանյութը, սակայն դերասանուհին հրաժարվել է, և նախագիծն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել: Աղբյուրների համաձայն՝ պաշտոնյաներին դուր չի եկել Մուրի «վատ դերասանական աշխատանքը»:



 

«Home of» տեսանյութի վրա աշխատել է Iconisus & I Mean It գործակալությունը: Նախագծի ընդհանուր արժեքը 4 միլիոն դոլար է:

Նույն շարքից