Միջազգային 

Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է մասնակցել մայիսի 9-ի Մոսկվայի հաղթական շքերթին

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ հետևելով ԱՄՆ-ի ու եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդների օրինակներին, հաշվի առնելով Ճապոնիայի ու Ռուսաստանի միջև տարածքային վաղեմի վեճը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով երկու երկրների միջև խաղաղության պաշտոնական պայմանագրի բացակայությունը:

 

 

Բացի այդ, մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին Ճապոնիայի վարչապետի բացակայության հարցում իրենց դերն են խաղացել Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելն ու Դոնբասի զինյալներին աջակցություն ցուցաբերելը: Դրա հետ կապված՝ Ճապոնիան արևմտյան բազմաթիվ երկրների նման սահմանափակել է ռուսական ընկերությունների հետ բիզնեսը, ինչպես նաև կասեցրել է բազմաթիվ ուղղություններով բանակցությունները: 

 

 

Նույն շարքից