Միջազգային 

Սաուդյան արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է սիրիացի ժողովրդի զրկանքների համար

analitik.am

Ռուսաստանը սիրիացի ժողովրդի տառապանքների համար կրում է պատասխանատվություն:

Այդ մասին Եգիպտոսում ընթացող Արաբական լիգիայի երկրներ խորհրդաժողովի ավարտին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ- Ֆեյսալը, նշելով, որ Ռուսաստանի խնդրի խաղաղ կարգավորման կոչերի հետ միաժամանակ, շարունակում է օժանդակել ու ռազմական օգնություն ցուցաբերել սեփական ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծած Սիրիայի անօրինական վարչախմբին:

 

Նրա խոսքերով, ռուսական զենքի միջոցով Բաշար Ասադի վարչախումբը շարունակում է հարձակողական գործողություններ ընդդիմադիրների նկատմամբ:

Վերջում նա շեշտել է, որ արաբական երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատման համար Ռուսաստանը պետք է կտրուկ փոխի իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում ու դադարեցնի Ասադին տրամադրվող օժանդակությունը:

 

 

 

 

Նույն շարքից