Միջազգային 

Էստոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

analitik.am

Էստոնիայի կառավարությունը մարտի 30-ին ամբողջ կազմավ հրաժարական է ներկայացրել: «Կառավարությունը հրաժարական է տալիս` համաձայն Էստոնիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի առաջին կետի, այն է` կապված Ազգային ժողովի նոր կազմի գումարման հետ»,  - Корреспондент-ի փոխանցմամբ` խորհրդարանի նոր կազմի առաջին նիստին հայտարարել է վարչապետ Տաավի Ռիյվասը:

Սահմանադրության համաձայն` նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը 14 օր ունի վարչապետի թեկնածուին նշանակելու համար, որն էլ իր հերթին 14 օր կունենա՝  նոր կառավարության ձևավորման մասին զեկույց ներկայացնելու խորհրդարան:

Դրանից հետո խորհրդարանը բաց քննարկմամբ որոշում է կայացնում վարչապետի թեկնածուին համապատասխան լիազորություններ տալու մասին: Դրանք ստանալուց հետո 7 օրվա ընթացքում վարչապետը պետք է նախագահին ներկայացնի կառավարության նոր կազմը:

Նույն շարքից