Միջազգային 

Իսպանիան նոր պատժամիջոցներ է կիրառել ռուս քաղաքացիների նկատմամբ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իսպանիայի իշխանությունները սառեցրել են երկրում բնակվող հարյուրավոր ռուսների բանկային հաշիվներ:

 

Լրատվամիջոցների տեղեկությամբ, Իսպանիայում բնակվող ռուսները չեն կարողացել ժամանակին պատճառաբանել իրենց ֆինանսական միջոցների օրինականությունը:

 

Իսպանիայում 2010 թ.-ից գործում է արտասահմանցի քաղաքացիների ֆինանսական միջոցների ստուգման օրինագիծը:

 

Հիմնականում սառեցվել են երկարաժամկետ ներդրումներ ու բանկային խոշոր միջոցներ ունեցող ռուսների հաշիվները, որոնք անհրաժեշտ ապացույցներ չեն ներկայացրել ֆինանսական միջոցների աղբյուրների մասին:

 

Ինչ վերաբերվում է Իսպանիայում ժամանակավոր բնակության մեկնած աշխատանքային միգրանտներին ապա օրնագիծը նրանց վրա չի ազդել:

Հիշեցնենք, որ ներկայումս Իսպանիայում ապրում են շուրջ 65 հազար ռուսներ ու 90 հազար ուկրաինացիներ:

Նույն շարքից