Միջազգային 

Չեխիայի նախագահ. Խորհրդային զորքերը 1945թ.-ին Պրագա մտան որպես ազատարարներ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմենը իր հերթական հարցազրույցում հայտարարել է, որ Խորհրդային միության զինված ուժերը 1945թ.-ին Չեխոսլովակիա են մտել ոչ թե զավթիչներ այլ՝ ազատարարներ:

 

Նա ընդգծել է, որ նեկայումս Արեւմուտքում փորձ է արվում նենգափոխել ու վերախմբագրել պատմությունը, ինչը վկայում է որոշ ուժերի պատմության դասերի անլիարժեք յուրացման մասին:

 

Նրա խոսքերով Խորհրդային զորքեր, մայիսին ազատագրելով Չեխոսլովակիան, արդեն աշնանը լքել էին երկրի տարածքը, իսկ 1946թ.-ին ընտրություններում հաղթել էր Կոմունիստական կուսակցությունը:

 

Միլոշ Զեմանը հայտնել է, որ մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին մասնակցելու է Չեխոսլովակիայի ազատագրման ընթացքում զոհված շուրջ 150 հազար սովետական զինվորներին իր հարգանքի տուրքը մատուցելու նպատակով:

 

Վերջում նա ավելացրել է , որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում ԽՍՀՄ ներդրումն անգնահատելի է:

Ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը ձեռք է բերվել 20 միլոն խորհրդային քաղաքացիների կյանքի գնով:

 

Նույն շարքից