Միջազգային 

Ասադի բնորոշմամբ Ռուսաստանը աշխարհաքաղաքական հավասարակշռության երաշխիքն է

analitik.am

 

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Մոսկվան Դամասկոսի միակ հավատարիմ դաշնակիցն է, իսկ նրա գործողություններն անհրաժեշտ հավասարակռություն են ապահովում աշխարհում:

Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, նշելով, որ Ռուսաստանի բոլոր գործողությունները աշխարհի յուրաքանչյուր հատվածում կրում են խաղաղության ապահովման նպատակ:

 

Նրա խոսքերով Ռուսաստանը Սիրիայի ու աշխարհի բոլոր երկրների համար ցանկանում է կայունությու ու խաղաղություն, ինչպես նաեւ իր ողջ էներգիան ներդնում է հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին:

Ասադն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանային միակ երկրներն են, որոնք անշահախնդրորեն նպաստում են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ոչինչ չպահանջելով Սիրիայից:

 

Ավելի վաղ Սիրայի նախագահը հավաստել էր, որ երկիր շարունակելու է Ռուսաստանի հետ ռազմա-տնտեսական համագործակցությունն ու իր նավահանգիստները բացելու ռուսական ռազմանավերի առջեւ:

 

 

 

 

Նույն շարքից