Միջազգային 

Խորտակված Costa Concordia զբոսանավը կոկաին է տեղափոխել

analitik.am

Costa Concordia զբոսանավում, որը խորտակվել էր 2012 թվականին Իտալիայի ափերի մոտ, եղել է կոկաինի խոշոր խմբաքանակ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն, որի տրամադրության տակ է հայտնվել մաֆիայի բանակցությունների ձայնագրությունը։



«Նդրանգետայի» պարագլուխները քննարկում են նավաբեկությունն ու թմրանյութերի խմբաքանակի հարցը, որը գտնվել է նավում։ Ձայնագրությունն արել է Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը, որը թմրաառևտրի դեմ պայքարի շրջանակում ձերբակալել է 20 անդամի։



Հետաքննությունը կապված է Հարավային Ամերիկայից կոկաինի մեծ խմբաքանակների մատակարարման հետ, որոնք զբոսանավեր են բեռնվել սննդի տեսքով։ Քննության վարկածով՝ Costa Concordia-ի անձնակազմի անդամներն օգնել են քրեական բեռը նավ բարձրացնել։ Նավաբեկությունից հետո, սակայն, այն չի հայտնաբերվել։

Նույն շարքից