Միջազգային 

ԱՄՆ-ում լրագրողները դատի են տվել Ֆերգյուսոնի ոստիկանությանը

analitik.am

Անցած տարի ամերիկյան Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված չորս լրագրող դատի է տվել Սենթ Լյուիս շրջանի ոստիկանության դեպարտամենտին և ոստիկանության 20 աշխատակցի՝ քաղաքացիական իրավունքները խախտելու և ապօրինի կերպով կալանքի տակ պահելու համար, հաղորդում է ria.ru-ն:



 

Ոստիկանների դեմ դատական հայցը ներկայացվել է երկուշաբթի՝ գերմանական լրատվամիջոցների համար Ֆերգյուսոնում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող երկու լրագրողների, ինչպես նաև ինտերնետային լրատվամիջոցներից մեկի համար աշխատող երկու ամերիկացիների անունից:

 



Ինչպես նշված է հայցում՝ լրագրողներին բերման ենթարկելը ոստիկանների պահանջը չկատարելու համար անհիմն է եղել և խոսքի ազատության խախտում է:

 



Ֆերգյուսոնում և ԱՄՆ այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր էին տեղի ունեցել, երբ 2014 թվականի օգոստոսին ոստիկան Դարեն Ուիլսոնը սպանել էր աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին:

Նույն շարքից