Միջազգային 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նիստի բացմանը ելույթ կունենա Պուտինը․ Коммерсантъ

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ելույթ ունենալ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նիստի բացմանը, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, գրում է «Коммерсантъ» թերթը:


 

Ինչպես թերթին հայտնել են Կրեմլին մոտ կանգնած երկու աղբյուր, պատրաստվում է սեպտեմբերին վերջին Նյու Յորք Պուտինի այցը: Այդ տեղեկությունը թերթին հաստատել է ՄԱԿ-ի քարտուղարությանը մոտ աղբյուրը:


 

Թերթի զրուցակիցները, այնուամենայնիվ, նշել են, որ չնայած այց նախատեսվում է, այդ հարցի շուրջ վերջնական հստակություն կլինի միայն օգոստոսի սկզբին: «Ամեն ինչ կախված կլինի միջազգային իրավիճակից»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը:


 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է թերթին, որ այցի հնարավորությունն ուսումնասիրվում է։

Նույն շարքից