Միջազգային 

Վրաստանի լեռներում իրենց վարժանքներն են սկսել ուկրաինացի զինծառայողները

analitik.am

Ուկրաինայի Պյոտր Սագայդաչնիի անվան ցամաքային զորքերի ակադեմիայի զինծառայողները  Վրաստանի Սաչխերե քաղաքում սովորել են գործել լեռնային պայմաններում, տեղեկացնում է Грузия online-ը:


 

«Երեք շաբաթների ընթացքում ուկրաինացի զինծառայողները սովորել են գործողություններ իրականացնել լեռներում: Բացի այդ՝ ուշադրություն է դարձվել հեղեղումների պայմաններում զինծառայողների գործողություններին՝ տուժածներին գտնելու և տարհանելու հարցերին՝ որոնողական սարքավորումների միջոցով»,-ասված է Վրաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

 


Ուկրաինացի սպաների խոսքով՝ իրենց մոտ ադրենալին է առաջացրել լեռան գագաթին գտնվելը, որը ծովի մակարդակից 3.000 մետր բարձր է, իսկ վայրէջքն իրականացվել է դահուկներով:

Նույն շարքից