Միջազգային 

ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին Ռուբիոն կհայտարարի ապրիլին

analitik.am

Ամերիկյան քաղաքականության ծագող աստղ սենատոր Մարկ Ռուբիոն ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին կհայտարարի ապրիլի կեսին: Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաընկերությանը:



«Ապրիլի 13-ին ես կհայտարարեմ իմ հաջորդ քայլի մասին՝ կապված նախագահի կամ սենատի ընտրություններին մասնակցության հետ»,- ասել է նա:



Սենատում Վիրջինիա նահանգը ներկայացնող Ռուբիոն համարվում է 2016թ. նախագահական ընտրությունների՝ Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուներից մեկը: Վերջերս առաջադրվելու իր ծրագրերի մասին հայտարարել է Տեխաս նահանգից սենատոր Տեդ Կրուսը:


Նախընտրական արշավին մասնակցելու մտադրություն ունի նաև սենատոր Ռենդ Փոլը: Բացի դրանից՝ անցած հանգստյան օրերին իր թեկնածությունն առաջադրելու «90% պատրաստակամության» մասին հայտարարել է Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քարլի Ֆիորինան:

Նույն շարքից