Միջազգային 

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է Տոկիոյի կենտրոնում խոշոր երկրաշարժի նախապատրաստության մեծ պլանը

analitik.am

Ճապոնիայի կառավարությունը այսօր հաստատել է Տոկիոյի կենտրոնում խոշոր երկրաշարժի նախապատրաստության մեծ պլանը, որը թույլ կտա կրկնակի կրճատել զոհերի թիվն ու շենքերի ավերածությունները, գրում է RIA Novosti-ն:



Գիտնականների կանխատեսումներով՝ Տոկիոյում խոշոր երկրաշարժ պետք է տեղի ունենա, 70% հավանականությամբ, 30 տարվա ընթացքում:



Ամենահոռետեսական սցենարով՝ երկրաշարժին զոհ կգնա 23 հազար մարդ, կավերվի 610 հազար շինություն:



Համաձայն հաստատված պլանի՝ շենքերի սեյսմակայունության բարձրացման պրոֆիլակտիկ միջոցառումները թույլ կտան արդեն մոտակա 10 տարում զոհերի թիվն ու ավերածությունները նվազեցնել կիսով չափ:



Տարերային խոշոր աղետի դեպքում պլանավորվում է նախապատրաստել ջրի ու սննդի մեկշաբաթյա պահուստ տեղի վրչակազմերում, խոշոր ընկերություններում ու բարձրահարկ բնակելի տներում:

Նույն շարքից