Միջազգային 

Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապի» հարցերի ընդունումը կսկսվի ապրիլի 9–ից

analitik.am

Ապրիլի 9–ին Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք «ուղիղ կապի» հարցերի ընդունման հատուկ call-կենտրոնները և ինտերնետ–կայքերն աշխատանքը կսկսեն ապրիլի 9–ին, երեքշաբթի գրում է «Իզվեստիա» թերթը` հղում անելով Կրեմլի աղբյուրներին։



«Ըստ ավանդույթի` պետության ղեկավարին կարելի է հարց ուղղել` զանգահարելով հատուկ անվճար համարին, ուղարկելով անվճար SMS կամ ինտերնետ կայքով։ Համաշխարհային սարդոստայնով կարելի է նաև տեսահարց ուղղել»,– թերթը մեջբերում է նախագահի վարչակազմի զրուցակցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



«Իզվեստիան» նշում է նաև, որ այս տարի հարցեր հավաքելու գործում կներգրավվեն նաև իրավապահները։ Նրանք կհետևեն խարդախ կայքերի հայտնվելուն, որոնք գումար կպահանջեն Ռուսաստանի նախագահի հարց տալու համար։



«Մենք օգնություն կխնդրենք մեր իրավապահներից»,– պարբերականը մեջբերում է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։



Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապը» կկայանա ապրիլի 16–ին։ Ուղիղ հեռարձակումը կլինի մի քանի հեռուստաալիքների և ռադիոկայանների եթերում։ 

Նույն շարքից