Միջազգային 

Յոթ հայ կարժանանա «Էլլիս կղզու պատվո մեդալին»․ Asbarez

analitik.am

Այս տարի 7 ամերիկահայ կլինի հեղինակավոր «Էլլիս կղզու պատվո մեդալ» ստացողների շարքում։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։



Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիան, որը շնորհում է մեդալները, հայտարարել է, որ Հարի Նաջարյանը, Վահե Կարապետյանը, Մայք Սարյանը, Քրիստոֆեր Աթամյանը, Թեդ Չագլասյանը, Մայքլ Ջուլակյանն ու Սիմոն Գրիգոր Սիմոնյանը պատվո մեդալներ կստանան։



Մեդալներն ամեն տարի շնորհվում են ԱՄՆ-ի մի խումբ ականավոր քաղաքացիների, ովքեր օրինակ են համայնքային ծառայության համար, մարդիկ, ովքեր պահպանում ու նշանավորում են իրենց պատմությունը, ավանդույթներն ու արժեքները։



Մեդալների հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի 9-ին։

Նույն շարքից