Միջազգային 

Թուրքիայի շրջանների զգալի մասում էլեկտրաէներգիան անջատվել է. ահաբեկչության վարկածը չի բացառվում

Թուրքիայի մի շարք նահանգներում ընդհատվել է էներգամատակարարումը՝ լուրջ խնդիրներ ստեղծելով երկրի կյանքում։

 


Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, խափանման պատճառով չեն գործում գնացքները, դադարեցվել է Անկարայի մետրոպոլիտենի աշխատանքը։

 


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է, որ քննարկվում են միջադեպի տարբեր վարկածներ։

 


«Ուսումնասիրվում է նաև ահաբեկչության վարկածը»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ երկրի էներգետիկայի նախարարությունում ճգնաժամային կենտրոն է ստեղծվել։

 


Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ու տեղեկացրել, որ խափանումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10։36-ին։ 

 


Նա նշել է, որ էներգամատակարարման համակարգը շարքից դուրս է եկել, իսկ խափանման պատճառը դեռ հայտնի չէ։

Նույն շարքից