Միջազգային 

Պետք է օգնել Վրաստանին և Ուկրաինային ազատվել Ռուսաստանի ճնշումից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը կոչ է արել Եվրամիությանը միասին օգնել Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ազատվել Ռուսաստանի «ճնշումից», ինչպես նաև միասին հակազդել հիբրիդային պատերազմի սպառնալիքներին, գրում է newsgeorgia.ru-ն։


 

«Այնպիսի երկրները, ինչպես Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանն են՝ ՆԱՏՕ-ի գործընկերներն են։ Նրանք բոլորն ընտրել են դեպի Եվրոպա ուղին՝ կիսելով մեր արժեքները, մենք պետք է աշխատենք  նրանց հետ։ Նրանք բոլորը գտնվում են Ռուսաստանի ճնշման ներքո։ Մենք պետք է աջակցենք նրանց և ուժեղացնենք Ռուսաստանի կողմից վախերին դիմակայելու նրանց հնարավորությունը։ Այստեղ խնդիրներ կան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Սթոլթենբերգը։

Նույն շարքից