Միջազգային 

Ավստրալիան սկզբում ձիուս պատերազմ հայտարարեց, հետո՝ ինձ. Կադիրով

analitik.am

Ռամզան Կադիրովը գրում է իր ՖԲ էջում.


Սիրելի ընկերներ, ասում են, որ արտգործ նախարարները բավականին բարեհամբույր, նրբանկատ մարդիկ են: Միշտ մտածել եմ, որ դա հենց այդպես է: Սակայն տիկին Ջուլիա Բիշոպը, ով ղեկավարում է Ավստրալիայի ԱԳՆ-ն, ստիպեց կասկածի տակ դնել իմ ունեցած տեսակետը: Խնդիրը նրանում է, որ փաստորեն ես երկար ժամանակ զբաղվում եմ զենքի վաճառքով Ավստրալիայում: Այնտեղ եմ հասցնում ամեն ինչ՝ ընդհուպ ատոմային միջտարածաշրջանային բալիստիկ հրթիռներ և գնում եմ նորագույն տեխնոլոգիաներ: Ինչպես նաև այդ երկրում ունեմ բազմաթիվ լեռնարդյունաբերական գործարաններ, ձեռք եմ բերում Ռուսաստանի բոլոր հանքների համար սարքավորումներ:


Եվ այսպես՝ այս նույն տիկին Բիշոպը հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին, և իհարկե ցուցակում ներառեց նաև ինձ: Այս կերպ, ԱԳ նախարար Ջուլիա Բիշոպը երկար ժամանակով փչացրեց իմ տրամադրությունը: Այժմ ես զրկված եմ Ավստրալիայում բիզնեսով զբաղվելու հնարավորությունից, ինչը միլիոնավոր դոլարների եկամուտ է բերում: Չգիտեմ էլ, թե ինչ անեմ...


Չնայած սկսում եմ հասկանալ, որ Ավստրալիայի իշխանությունները շուտվանից են տրամադրված իմ հանդեպ: Ավելի վաղ նրանք պատերազմ էին հայտարարել իմ ձիուն՝ Մուռլեանին, փորձել էին արգելել նրա մասնակցությունը Մելբուռնի մրցումներին:  Մուռլեանը ջղայնացավ, սակայն հավաքեց իր ողջ ձիաուժը և զբաղեցրեց հաղթական  երրորդ տեղը: Ընկերներս ինձ խորհուրդ են տալիս բիզնեսն Ավստրալիայից տեղափոխել հարևան Նոր Զելանդիա: Բայց ես համաձայն չեմ: Ավելի շուտ որոշում կընդունեմ չեղարկել բոլոր առևտրատնտեսական հարաբերությունները Ավստրալիայի հետ և կուղղեմ ազատված  հարյուրավոր միլիարդ դոլարները Կարիբյան ջրավազանում   ռազմածովային բազա կառուցելուն:


Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե սրա հետևում կանգնած չլինեին լուրջ քաղաքական գործիչներ, ովքեր որոշում են համաշխարհային գերտերությունների հետ հարաբերությունները: Միամիտ է կարծել, որ այս մեթոդներով Ավստրալիան կամ այլ երկրներ կարող են ազդել ՌԴ արտաքին և ներքին քաղաքականության վրա: Մեր նախագահ և Գերագույն Հրամանատար Վլադիմիր Պուտինը մի անգամ չէ ասել, որ պատժամիջոցների լեզվով չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել: Դա անհեռանկարային մոտեցում է: Մենք Վլադիմիր Պուտինի հետևորդներն ենք և պատիվ ենք համարում լինել այն մարդկանց ցուցակում, ովքեր Ռուսաստանի թշնամիների համար ցանկալի չեն:


Նույն շարքից