Միջազգային 

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի խորհրդակցություն է հրավիրել

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով երկրի ղեկավարի մամլո քարտուղարին:

«Քննարկվում է իրավիճակը Եմենում, անդրադարձ է կատարվում Լոզանում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի և Մինսկի պայմանավորվածությունների իրագործման մասին հարցերին», - ասել է Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի մամլո քարտուղարը հստակեցրել է, որ նիստին ներկա են նվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները, բացառությամբ Լոզան բանակցությունների մեկնած Սերգեյ Լավրովի:

 

Նույն շարքից