Միջազգային 

Գերմանիայի ԱԳՆ. Իրանի հետ բանակցություններում զգալի տեղաշարժ է նկատվում

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև  միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Լոզանում «հիանալի» են անցնում:

«Ամեն ինչ լավ է ընթանում, հիանալի», - Շտայնմայերի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նիստն ընդհատվել է կարճատև ընթրիքով, աշխատանքը պետք է վերեկանգնվեր 23:00-ին` երևանյան ժամանակով:

Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների որոշիչ փուլը շարունակվում է անցյալ շաբաթվա վերջից` միջնորդ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
 
 

Նույն շարքից