Միջազգային 

Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորման գործով ձերբակալվել է Ֆրանսիայի ՆԳ նախկին նախարարի որդին

Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարար (2011-2012 թթ.)  Կլոդ Գեանի որդուն` Լիբիայի կողմից  2007-ին Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման մասին գործով ցուցմունք տալու համար:



Ինչպես հաղորդում է ТАСС-ը` ֆրանսիական ԶԼՄ-ներին հղումով, Ֆրանսուա Գեանին ժամանակավորապես կալանքի տակ են առել և հարցաքննում են` կապված ֆինանսական միջոցների շրջանառության հետ, որին  մասնակցություն կարող էր ունենալ նրա հայրը:



Ինքը` Գեան ավագը, մեղադրանքներ է ստացել մարտի սկզբին` փղերի լվացման, հարկերից խոսափելու համար, սակայն պաշտպանությունը պնդում էր, որ այդ մեղադրանքներն առնչություն չունեն «լիբիական հետքի» հետ:



Կլոդ Գեանը Նիկոլա Սարկոզիի վաղեմի աջակիցն է: Դեռևս ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելիս  Գեանը ղեկավարում էր  Սարկոզիի գրասենյակը, այնուհետև նրա դերը՝ որպես ապագա նախագահի վստահելի անձի գնալով ավելանում էր:

Նույն շարքից