Միջազգային 

Չինաստանը մահապատիժների թվով առաջին տեղում է. Amnesty International

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պատրաստել է զեկույց, որում հայտնել է մահապատիժների ամենամեծ թվով երկրները։ Առաջին տեղում Չինաստանն է։ Չինաստանում մահապատժի են ենթարկում ավելի շատ մարդկանց, քան աշխարհի բոլոր երկրներում, սակայն հստակ թիվ իրավապաշտպանները հայտնել չեն կարող։



Մահապատիժների թվով առաջատարների շարքում նշվում են նաև Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը։ Ընդհանուր առմամբ 2014 թվականին 22 երկրներում մահապատժի է ենթարկվել 607 մարդ։ Դա 22 տոկոսով քիչ է 2013-ի համեմատ։



Amnesty International-ն իր զեկույցում նշում է, որ վերջին 2 տասնամյակում մահապատիժ կիրառող երկրների թիվը կրճատվել է։ 1995 թվականին եղել է այդպիսի 41 երկիր, իսկ 2013-ին՝ 22։

Նույն շարքից