Միջազգային 

Թուրքիայում լույս է տեսել Սերդար Ունսալի՝ «Սիրտս Իրևանում է մնացել» խիստ հակահայ բովանդակությամբ գիրքը

analitik.am

Թուրքիայում լույս է տեսել թուրք գրող Սերդար Ունսալի՝ «Սիրտս Իրևանում (Երևանում-խմբ.) է մնացել» խիստ հակահայ բովանդակությամբ գիրքը, որում ներկայացվում է, թե «ինչպես են հայերը դաժանաբար կոտորել թուրքերին»։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։



Հիմնականում հորինված պատմությունների և սուտ տեղեկությունների հիման վրա գրված այս վեպը պատմում է Երևանի թուրքերի մասին։ Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնելով որպես թուրքերի հայրենիք՝ գրքում գեղարվեստական ոճով ներկայացվում է մի թուրք ընտանիքի պատմությունը, որն իբր 1920 թվականին լքել է Երևանում իր տունը, տեղափոխվել Իրան, այնուհետև՝ Իգդիր, զրկանքներ կրել, բազում դժվարին օրեր անցկացրել։



«Իրական» պատմության վրա հիմնված վեպում ասվում է, թե հայերն իրենց մեղադրում են Ցեղասպանության մեջ, սակայն «այդ տարիներին հենց հայերն են կոտորել թուրքերին՝ Արաքսը արյան գետի վերածելով»։

Նույն շարքից